«Որևէ մեկը թող չփորձի իր աշխատողներից պահումներ անել». Դեմ եմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այս պահին լրագրողների  հետ հանդիպմանը ներկայացնում են իրենց դիտարկումները Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մասին` կապված Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի  հետ:

Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանի գնահատմամբ` ՍԴ-ի որոշումը ցույց տվեց, որ իրենք ճիշտ են եղել այսքան ժամանակ, քանի որ միշտ կրկնել են, որ օրենքը հակասահմանադրական է:

«Մենք հստակ պահանջ ունենք ՍԴ-ի որոշման ուժով, որ որևէ մեկը չփորձի իր աշխատողի կամքին հակառակ պահումներ անի: Սա ոչ թե խնդրանք է կամ հորդոր, այլ պահանջ»,-իր խոսքում նշեց Մանուկյանը` նշելով, որ մեր երկրում այնպիսի վիճակ է, որ արդարության հասնելու համար պետք է պայքարել:

Նախաձեռնության անդամ Դավիթ Դավթյանն էլ կոչ արեց բոլոր մարդկանց, որ եթե անգամ իրենց կամքով են ընտրել կուտակայինը կամ իրենց ստիպել են ,անպայման դիմում գրեն և հիշեն, որ շանս ունեն դեռևս դրանից խուսափելու:

«Սահմանադրական դատարանը տվել է այն որոշումն ու գնահատականը, ինչին մենք սպասում էինք ու համոզված էինք, որ այդպես էլ կլինի: Իսկ որոշ պաշտոնյաներ տալիս են այնպիսի գնահատկաններ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում:

Մի բան է սեպտեմբերի 30- ը ընկալել մինչև այդ ժամկետը ևս գումարներ կորզելու ժամկետ, մեկ այլ բան է ընկալել, որ պետք է գործադիրն ու օրենսդիրը փոփոխեն օրենքը, որը պետք է ամբողջությամբ վերանայվի»,- նշեց Դեմ եմ-ի  անդամը:

Անդամների պնդմամբ` ՍԴ-ի որոշումները պետք է կայացման պահից գործեն: Բացառիկ դեպքերում միայն, երբ առկա է իրավական տեսանկյունից վտանգ, միայն այդ պատճառով է, որ սահմանադրական դատարանը թույլ է տվել մինչև սեպտեմբերի 30-ը վերանայվի և շտկվի օրենքը:

 




Լրահոս