ԱՄՆ-ի իշխանությունները նախապատրաստում են Սիրիայի գրոհայիններին աջակցության ընդլայնման ծրագիր` վերջերս երկրում նրանց ակտիվացման պայմաններում:
Ինչպես հաղորդում է Ռոյթեր գործակալությունը, համապատասխան ծրագրի նախապատրաստման աշխատանքները մոտենում են ավարտին:
Սիրիայում, ուր 3 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 130 հազար մարդ, վերջին օրերին կտրուկ սրվել է հակամարտությունը կառավարական ուժերի և զինյալների միջև:
ԱՄՆ ծրագիրը նախատեսում է գրոհայինների նախապատրաստման ծրագրերի ընդլայնում, ինչպես նաև նրանց հրազենի մատակարարման ծավալների ավելացում այն խմբավորումներից, որոնք տեղակայված են Հորդանանում:
Սիրիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ստիպված են դիմակայել լավ զինված գրոհայիններին, որոնց աջակցում են դրսից: Սիրիայի իշխանություններին մտահոգում է այն փաստը, որ երկրում գործող ահաբեկչական խմբերը անընդհատ կատարելագործում են քիմիական նյութերով օբյեկտների վրա իրենց հարձակումները:
Մինչդեռ, Սիրիան ջանքեր է գործադրում, որպեսզի ժամանակին կատարեն քիմիական նյութերի ոչնչացման պարտավորությունները: