Ով է Անդրանիկ Միհրանյանը, որի մուտքն Հայաստան արգելվել էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստանի իշխանությունների նկատմամբ խիստ քննադատությունների պատճառով։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության telegram-ալիքը, Միհրանյանը Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։
Միհրանյանը քաղաքագետ է, ով ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար կարծիք է հայտնում ՌԴ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։
Վերջին մեկուկես տարվա ընթացքում սա արդեն 10-րդ անձն է, ում արգելում են մուտք գործել Հայաստան քաղաքական հայացքների պատճառով։

Անդրանիկ Միհրանյանը հայտնի քաղաքական վերլուծաբան է, քաղաքագետ և պատմաբան, որը ծնունդով Հայաստանից է: Նա երկար տարիներ բնակվում է Ռուսաստանում և աշխատում է այնտեղ: Միհրանյանը հիմնականում հայտնի է իր վերլուծություններով՝ միջազգային հարաբերությունների, քաղաքականության և պատմության ոլորտներում:

Նա աշխատել է մի շարք ակադեմիական և վերլուծական կենտրոններում, ինչպես նաև հաճախակի հանդես է գալիս ռուսական լրատվամիջոցներում՝ մեկնաբանելով ժամանակակից քաղաքական և դիվանագիտական հարցեր: Միհրանյանն նաև հեղինակ է հոդվածների և գրքերի, որոնք վերաբերում են հիմնականում Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին և հետխորհրդային տարածքի խնդիրներին:

ArmLur.am-ը տեղեկացավ՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելվել է պայմանավորված նրա հայացքներով և քննադատություններով, որոնք հաճախ ուղղված են Հայաստանի ներկայիս իշխանություններին և նրանց քաղաքականությանը։ Մասնավորապես, Միհրանյանն աջակցում է Ռուսաստանի ազդեցության մեծացմանը Հայաստանում և հանդես է գալիս հայ-ռուսական դաշնակցության խորացման օգտին, ինչը երբեմն չի համընկնում Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսի հետ։

Ըստ նրա՝ արգելքի պատճառը իշխանությունների հանդեպ իր քննադատական տեսակետներն են, որոնք, նրա պնդմամբ, սերտորեն կապված են Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների և անվտանգության հարցերի հետ։ Նա նաև ընդգծել է, որ նման քայլերը սահմանափակում են խոսքի ազատությունն ու քննադատական դիսկուրսի հնարավորությունը Հայաստանում։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ միայն Միհրանյանն է Մոսկվա է վերադարձել։

Էմմա Միքայելյան




Լրահոս