
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է օդի ախտոտվածության խնդրին՝ հիշեցնելով, որ նախընտրական ծրագրում խոստացել էին ամբողջ քաղաքում տեղադրել համապատասխան սարքեր և դրանք արդեն իսկ տեղադրել են։
«Տեղադրված 149 օդի որակի չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունը երևում է քաղաքապետարանի կայքում։ Ձմռան ամիսներին այդ տեղեկատվությունը տեղ-տեղ մտահոգիչ է լինում: Առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք, թե Երևանի քաղաքապետարանն ինչ միջոցներ պետք է ձեռնարկի օդի որակի աղտոտվածության բարելավման ուղղությամբ»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը հանձնարարեց 2 ամիս հետո քառամյա ծրագիրը ներկայացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։