«Իշխանությունները պետք է զգոն լինեն». Դեմ եմ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ ՍԴ-ի բոլոր հոդվածներն ասում են, որ մարդուց անկախ իր միջոցները տնօրինելու իրավունք ոչ ոք չունի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին Դեմ եմ նախաձեռնության անդամները:

Նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանի գնահատմամբ` իշխանությունների նկատմամբ առանց այդ էլ վստահության պակասը շատ մեծ է, իսկ կուտակայինի որոշումից հետո այն ավելի մեծացավ:

«Հանդուրժող չեն լինում այն մարդկանց նկատմամբ, ովքեր խլում են իրենց աշխատողների գումարները, ոչ թե նրանց նկատմամբ ովքեր զղջում են իրենց արած սխալ քայլերի համար: Իշխող վերնախավին կոչ եմ անում զգոն լինեն»,- ասաց Արշակյանը:

Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նույնպես կոչ արեց իշխանություններին զգուշացնելով, որ ինչքան երկարի այս վիճակը, այնքան հանրության բողոքի ակցիան ավելի կուժեղանա, ուստի խորհուրդ տվեց հանձնվել:

«Բոլոր աշխատողներին խորհուրդ կտամ ամենաուշը երկուշաբթի օրը ներկայացնել դիմումները: Սա հիմք է, որ որևէ մեկն իրավունք չունենա մեր փոխարեն ֆոնդ ընտրելու: Ամսի 12-ի հավաքին կոչ եմ անում բոլորը գան, ոչ մեկի մոտ մութ ու չլուսաբանված հարց չպետք է մնա»,- ասաց Դեմ եմ անդամը:

Այն հարցին, թե ի՞նչ կփոխվի վարչապետի պաշտոնանկությունից հետո, նախաձեռնության անդամները պարզաբանեցին, որ վարչապետի կամ որևէ այլ պաշտոնյայի պաշտոնանկությունը երբեք Դեմ եմ–ի նպատակը չի եղել:

«Մեր թիրախը երբեք չի եղել վարչապետը կամ որևէ անձ: Ինձ շատ չի հուզում, թե կոնկրետ, ո՞ր ֆիգուրան է լինելու վարչապետի պաշտոնում, ինձ ավելի հուզում է թե հաջորդը որքանո՞վ կսովորի նախորդի սխալների վրա»,- ասաց ակտիվիստ Դավիթ Դավթյանը` հավելելով, որ լավ կլինի իշխանություններն իրենց սխալներն ուղղեն` հակառակ դեպքում արդեն պատկերացնում են ինչ կլինի:

Ակտիվիստ Հակոբ Արշակյանը չբացառեց, որ գործատուներին ստիպել են կուտակումներ անել, բայց սա լուրջ խնդիր է, և  իշխանություններին կոչ արեց շտապ հետ կանգնելու:

«Հասկանում ենք, որ ՊԵԿ-ն ինքնուրույն չի կայացրել այդ որոշումը: Մեր ուղերձը թե ՊԵԿ-ին է ուղղված, թե իշխանություններին: Կոչ ենք անում գործատուներին առողջ երկխոսության մեջ մտնել իրենց աշխատողների հետ»,- եզրափակեց ակտիվիստը:




Լրահոս