«Չաղ Ռուստամի» դատական գործով դատախազը դիմում է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի, գործով դատական նիստը չի կայանա։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատախազը դիմում է գրել, որ դատարան չի ներկայանալու:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։ ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ ու արդյունքում դեպքից երկու ամիս անց կասկածները փարատվեցին: Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի՝ նրա վարորդին, իսկ բուն սպանություն կատարողները դեռ փնտրվում են:

Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» պնդում է, որ կապ չունի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպման հետ եւ չի ընդունում մեղադրանքը։ Վերջինս այս պահին կալանքը կրում է ԱԱԾ մեկուսարանում։

Քնար Մանուկյան 




Լրահոս