Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շաբաթ օրը տարեվերջյան քաղաքական ժողով էր հրավիրել։
Կուսակցության ժողովը տեղի էր ունեցել Աշտարակ քաղաքում, որին ներկա էին միայն ՔՊ վարչության անդամները, ԱԺ հանձնաժողովների նախագահները և փոխնախագահները, կուսակցության մարզպետները։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ականները քննարկել են արտաքին քաղաքական և ներքաղաքական հարցեր։ Մասնավորապես քննարկվել են կուսակցության ներսում տեղի ունեցող վերջին խմորումները, հատկապես Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսուհետ կուսակցության վաչության որոշումները չկատարող և ինքնագլուխ քայլեր անող ՔՊ-ականները հեռացվելու են թիմից՝ ընդ որում շատ խայտառակ ձևով։
Իսկ Հովիկ Աղզարյանի և Հակոբ Ասլանյանի հետ կատարվածը պետք է դաս լինի մյուսների համար, որ իր ասածներին չհամարձակվեն հակառակվել, այլապես՝ նրանց ճակատագրին են արժանանալու։ ՔՊ-ականներին արգելվել է առանց թիմակիցների հետ համաձայնության հարցազրույցներ տալ ու չմտածված հայտարարություններ անել։
Իշխանականները քաղաքական ժողովին քննարկել են նաև արտաքին քաղաքական հարցեր։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որպես այդպիսին խաղաղության պայմանագրի հետ կապված առաջընթաց չկա, սպասողական վիճակ է։
Մանրամասները՝ տեսանյութում։