Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ Արագածոտնի Փարպի գյուղից հնգամյա Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ:Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին երեխան դուրս է գրվել հիվանդանոցից՝ մնալով կենտրոնի հսկողության տակ:Ցավոք, վեց ամիս անց հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել` բուժման միակ հնարավորություն թողնելով ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտերկրում կազմակերպելու համար մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում, որոնք Անուշի ընտանիքը միայնակ հոգալու ի վիճակի չէ:Չենք լռելու-ն դիմում է բոլոր բարի մարդկանց` իրենց հնարավորությունների սահմաններում երեխայի ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:Անուշիկի հոր հեռախոսահամարն է` (093) 17-47-57:
Նվիրենք փոքրիկ Անուշիկին կյանք (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ