ԵՄ անդամակցության պահանջով ստորագրությունները ուրբաթ օրը հանձնվել են խորհրդարան։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին «Հանրապետություն» կուսակցությունից, «Եվրաքվե»-ի նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ ասաց՝ չգտի, թե իշխող ուժը ինչ որոշում կկայացնի նախագծի մասով․ «Իշխանություններից բարձր մակարդակով ազդակ է եկել, որ պատրաստ են քննարկել նախագիծը, Ալեն Սիմոնյանն էլ էր ասել՝ թող ներկայացնեն նախագիծը, կքննարկենք, բայց թե ինչ որոշում կկայացնեն, չենք կարող ասել»։
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը սեպտեմբերի 16-ից մեկնարկել է ԵՄ հանրաքվեի հարցով ստորագրահավաքը։ Նախաձեռնող խումբը պետք է հավաքեր 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտնի ԱԺ օրակարգ։ Սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 14-ը նախաձեռնությունը 60 հազար ստորագրություն էր հավաքել, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում վավերացրել էր ԵՄ-ին միանալու 52 351 ստորագրությունը։
Հայաստանի՝ ԵՄ անդամակցության նախագիծը խորհրդարանը հավանաբար գալիք տարի կքննարկի։ Եթե Ազգային ժողովը նախագիծը մերժի, նախաձեռնության անդամները պետք է 300 հազար ստորագրություն հավաքեն, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի:
Քրիստինա Մուշեղյան