«ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ինքնասիրությունը խոցված է և նա չի կարող շատերի նման իրեն այնպես պահել, որ իր երեսին չեն թքել և անձրև է եկել: Ժամանակին էլ Խոսրով Հարությունյանը տվեց հրաժարական, քանի որ տնտեսվարի ֆունկցիա էին փորձում նրա վրա դնել»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` խոսելով Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին:
Ըստ Ահարոն Ադիբեկյանի` նշանակվելիք վարչապետը պետք է անձնական կապեր ունենա ռազմավարական գործընկերների հետ: «Քաղաքական աստղերի մեջ ես չեմ տեսնում այդպիսի մի դեմք»,- եզրափակեց Ադիբեկյանը:
Ի դեպ, հետաքրքրականն այն է, որ ինչպես նկատեց armlur.am-ը և բարձրաձայնեց այդ մասին,Ահարոն Ադիբեկյանը Տիգրան Սարգսյանից ավելի շատ էր տխրել նրա հրաժարականի համար: