Բացառիկ լուսանկարներ․ Արագածոտնի մարզպետի խորհրդականին թմրանյութի օգտագործման կասկածանքով տեղափոխում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել բացառիկ լուսանկարներ, թե ինչպես են Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդականին թմրանյութի կասկածանքով Աշտարակի ոստիկանության բաժնից տեղափոխում:

Shamshyan.com-ը գրել էր, որ դեկտեմբերի 16-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում հայտնաբերել են կասկածյալի «Mercedes»-ը, ինչից հետո վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին:

Վարորդի մոտ հայտնաբերում են խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիխուանա» տեսակի:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանը աշխատում է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական:

Քնար Մանուկյան




Լրահոս