ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակից Գաբրիել Չեմբերջյանը իրավապահների տեսադաշտում է։
«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջանի նկատմամբ քրեական վարույթ են հարուցել` փողերի լվացման մեղադրանքով:
ArmLur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: Հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:
Ուսումնասիրելով՝ ովքեր են «Իմ Քայլը» հիմնադրամի նվիրատուները՝ ArmLur.am-ը հետաքրքիր փաստեր է արձանագրում։
Այսպիսով՝ «Իմ Քայլը» հիմնադրամի երեկույթին մասնակցել է Գաբրիել Չեմբերջյանը, որը, հավանաբար, 2019 թվականին ևս մասնակցել է դրամահավաքին, որի ընթացքում նվիրատվության չափը սկսվել է 1000 դրամից, ոչ թե մեկ միլիոնից։
Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ ժամանակ հանգանակվել էր 25 հազար ԱՄՆ դոլար։ Հարկ է նշել, որ Գաբրիել Չեմբերջյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադիր-նախագահ Գաբրիել Ջեմբերջին է։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ «Իմ քայլը» հիմնադրամի վերջին դրամահավաքին Չեմբերջյանը նվիրաբերել է 50 հազար դոլար։
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն հիմնադրվել է 2010 թվականի հուլիսի 20-ին, որի 40 տոկոս բաժնետերը, ըստ լուրերի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամն է։
2018 թվականին «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի մյուս՝ 20 տոկոսի, սեփականատերը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ է, ըստ տեղեկությունների, ընկերության մնացած 20 տոկոսը պատկանում է Լիլիթ Բագրատյանին, ով ընկերության հիմնադիր Գոռ Առաքելյանի մայրն է։
ՊԵԿ-ի նախկին քննչական վարչության քննիչների և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները 10 հասցեներում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարել է խուզարկություններ, որից արդյունքների մասին, համաձայն «Հետք»-ի հրապարակման, կոմիտեից տվյալներ չեն հաղորդել։
Համաձայն մամուլի հրապարակումների՝ Գաբրիել Ջեմբերջյանի մասնակցությամբ ընկերությունը 300 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գաբրիել Ջեմբերջյանը ժամանակի թելադրանքի մարդ է, հերբ անհրաժեշտ է, իշխանության հետ է լավ, երբ անհրաժեշտ է, ընդդիմության հետ է լավ։ Իսկ Աննա Հակոբյանի կազմակերպած երեկույթի մասնակցությունը, կարելի է եզրակացնել, որ մեկ նպատակ ուներ՝ կարճել քրեական գործերը։
«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ քննիչը միջնորդություն է տարել դատարան` նրան կալանավորելու առաջարկով, սակայն մեղադրանքն այնքան անհիմն է եղել, որ նիկոլական դատարանն անգամ այն չի բավարարել: Դատական համակարգից հաստատեցին կալանքը քննելու միջնորդությունը, սակայն առաջարկեցին դիմել նախաքննական մարմնին` մանրամասներն իմանալու համար:
Էմմա Միքայելյան