«Գում»-ի շուկայից ձերբակալված 8 քաղաքացի ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո այսօր ազատ են արձակվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Երեւանի «Գում»-ի շուկայում, ՍԱՏՄ աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցը վիճաբանության էր վերածվել մսավաճառների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Իրավիճակը լարվել էր այն աստիճան, որ մսավաճառներից մեկը ինքնահրկիզման փորձ էր կատարել։ Միջադեպի հետևանքով 8 քաղաքացի՝ այդ թվում, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին, ձերբակալվել էին խուլիգանության կասկածանքով։