Վրաերթի ենթարկված տղամարդը կյանքից զրկվել է. կա ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան-Երևան ճանապարհին «Պորշե» մակնիշի անհայտ մեքենան բախվել է կայանված «ԲՄՎ» և «ԳԱԶ» մեքենաներին, ինչի հետևանքով վրաերթի ենթարկված 52-ամյա Արմեն Գ.-ն մահացել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ hամայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Պորշեն» վարել է Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ավանի բաժին:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս