
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է․
«Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր աշխատանքները: Դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով: Այսօր արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն:
Նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել»: