ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 6-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 221 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

 

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 38, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 26, խարդախության՝ 19, ֆիզիկական ներգործության` 18, գույքը ոչնչացնելու կամ վնասելու` 16, անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու` 12, հոգեկան ներգործության` 10, խուլիգանության ու թմրանյութի իրացման ՝ 6-ական, վստահված գույքի հափշտակման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բնակարանային գողության, փաստաթղթերը կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, դատական ակտը չկատարելու, սառը զենքի հայտնաբերման եւ ինքնիրավչության՝ 3-ական, ավազակության, համակարգչային հափշտակության, ինքնավնասման, ազատությունից ապօրինի զրկելու, անառակաբարո արարք կատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու, հիգիենիկ նորմատիվները խախտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելու, պահելու, օգտագործելու կամ իրացնելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, մարդու առեւանգման, շորթման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, քրեական ենթամշակույթ կրող անձին դիմելու եւ սեքսուալ բնույթի բռնի գործողության՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, դրամանենգության ու խուլիգանության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացվել՝ 4-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ՀՀ ՆԳՆ




Լրահոս