Մեզ հայտնի դարձավ, որ Վիգեն Գրիգորյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Արտակ Պետիկի Բեյբությանի օժանդակությամբ, Մանվել Մաթեւոսյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ՀՀ ԱԻՆ ՓԾ «ՀԱԷԿ» ջոկատում աշխատանքի ընդունելու դիմաց, 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Արմավիրի մարզի Արշալույս համայնքում Մանվել Մաթեւոսյանի հորից՝ Միհրդատ Մաթեւոսյանից, անձամբ պահանջել եւ ստացել է խոշոր չափերով՝ 819.876 ՀՀ դրամին համարժեք 1.700 ԱՄՆ դոլար գումարի տեսքով ապօրինի վարձատրություն:
Բացի այդ, դարձյալ Արտակ Պետիկի Բեյբությանի օժանդակությամբ Էդգար Ծատուրյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ՀՀ ԱԻՆ ՓԾ «ՀԱԷԿ» ջոկատում աշխատանքի ընդունելու հարցը լուծելու շուրջ Էդգար Ծատուրյանի ազգական՝ Միհրդատ Մաթեւոսյանի հետ ունեցած քննարկումների ու սակարկությունների արդյունքում, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին անձամբ պահանջել եւ Միհրդատ Մաթեւոսյանից 2 չափաբաժնով՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Արշալույս համայնքում եւ 2021 թվականի դեկտեմբերի 8-ին Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում, ստացել է ընդհանուր խոշոր չափերով՝ 834.751 ՀՀ դրամին համարժեք 1.700 ԱՄՆ դոլար գումարի տեսքով ապօրինի վարձատրություն:
Բացի այդ, ՀՀ ՊՆ N զորամասի 4 րդ գումարտակի շտաբի պետ Տիգրան Գասպարյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ Սիսիան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ թիվ N զորամասից Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի որեւէ զորամաս տեղափոխելու համար 2021 թվականի ամռանը՝ քննությամբ չպարզված օրը, Էջմիածին քաղաքում Տիգրան Գասպարյանից անձամբ պահանջել եւ ստացել է խոշոր չափերով՝ 2000 ԱՄՆ դոլարին համարժեք 998.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:
Բացի այդ, Արտակ Պետիկի Բեյբությանի օժանդակությամբ, այն է՝ վերջինիցս տեղեկանալով, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի օղակի հրամանատար Գոռ Համբարձումյանի ազգական Թաթուլ Գեւորգյանն ապօրինի վարձատրության դիմաց ցանկանում է ՀՀ ԱԻՆ ՓԾ-ում աշխատանքի ընդունվել, Թաթուլ Գեւորգյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում նրան աշխատանքի ընդունելու դիմաց, անձամբ պահանջել եւ 2022 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, Էջմիածին համայնքի Զվարթնոց թաղամասի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի հարակից հատվածում, Գոռ Համբարձումյանի ներկայությամբ Թաթուլ Գեւորգյանին պատկանող «Հյունդայի Սոնատա» մակնիշի 97 GG 100 հաշվառման համարանիշի ավտոմեքենայում նրանից ստացել է խոշոր չափերով՝ 957.560 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարի տեսքով ապօրինի վարձատրություն:
Ք. Մ.
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԸ՝ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Սրբուհի Գալյանը պետքարտուղարության 2024թ. կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Շնորհավորում ենք Սրբուհի Գալյանին, որը պետքարտուղարության 2024թ. կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։ ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին ճանաչում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն գործիք կիրառելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
ԳՈՂՈՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում դեկտեմբերի 6-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի ավտոլվացման կետի մոտից գողացել են մայթեզրին կայանված իր կվադրոցիկլը: Ստացված տեղեկություններն իրացնելու եւ համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Ալավերդի քաղաքի 43-ամյա բնակիչը եւ ՍՊ ընկերություններից մեկի երկու աշխատակցի հետ, ընկերության «ԳԱԶել»-ով, տեղափոխել Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող իր ավտոտնակ:
Հետագա միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը հայտնաբերվել եւ գողացած կվադրոցիկլով հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: