Տիմոշենկոյի ծնունդը նշվել է մեծ տոնակատարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 27-ին լրացավ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի 51-ամյակը: Նրա ծննդյան օրվա առթիվ Տիմոշենկոյի կողմնակիցները մեկուսարանի պատերի տակ կազմակերպել են ցույց եւ “Ծաղիկ՝ Յուլյայի համար” ակցիան,- հայտնում է Корреспондент.net-ը: Մեկուսարանի շենքի մոտ հավաքվել էին մի քանի տասնյակ մարդ: Նրանցից շատերը ձեռքերում պահել էին մեծ թղթե սրտեր`”Ծնունդդ շնորհավոր” մակագրությամբ: Մեկուսարանի դռները եւ դարպասները ցուցարարները զարդարել էին Տիմոշենկոյի դիմանկարներով, իսկ պատերին՝ փակցրել ծաղիկներ: Նրանք նաեւ Տիմոշենկոյին բերել էին վարդերից պատրաստած սիրտ: 




Լրահոս