Ադիբեկյանը դժգոհ է Սահմանադրական դատարանի որոշումից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր դարձել էր ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի  փաստաբանը:

Ամեն կերպ պաշտպանում էր նրան և արդարացնում: Մի քիչ բանաստեղծական տաղանդ էլ ունենար` ձոն կնվիրեր Տիգրան Սարգսյանին:  

Սոցիոլոգի խոսքով`  Սահմանադրական դատարանը ոչ թե  պետք է հետևեր օրենքի տառին, այլ օրենքի շնչին ու ոգուն:  Armlur.am-ը հակադարձեց.

-Այսինքն` ի՞նչ է նշանակում պիտի օրենքի ոգուն հետևեր: Այդպես էլ արել է, որի պատճառով օրենքը, ըստ էության, հակասահմանադրական է ճանաչվում:

-Չի ճանաչել, ասել է` կան դրվագներ, որոնք հակասահմանադրական են ճանաչվել: ՍԴ-ն կարող է օրենքի առումով լուծում ու ուղղություն տա:

-Սահմանադրական դատարանը լուծում և ուղղություն տալու համար չէ:

Ահարոն Ադիբեկյանը  ի պատասխան խոսեց  տրանսպորտի վարձավճարների մասին, որոնք միտում ունեն թանկանալու, իսկ հետո ասաց. «Բա որ վաղը վարորդները գործադուլ անեն, ինչ ենք անելու»:

Սոնա Դավթյան




Լրահոս