ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանության կրթահամալիրի դասախոսի տան վրա կրակել է ամուսինը․ երեխայի հարց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ինչու են Երևանում կրակոցներ արձակել Հայաստանում հայտնի կրթահամալիրներից մեկի դասախոսի տան ուղղությամբ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության հատուկ ջոկատայինի աշխատակիցը կնոջ հետ երեխայի շուրջ առաջացած տարաձայնության համար գնացել է նրա բնակության վայր, կրակել տան դռան փականին, որ դուռը բացվի ու տեսնի երեխային: Ասել է, թե ընտանեկան անձնական հարցերն են նրան դրդել գնալ այդ քայլին:
Իսկ ահա կինը աշխատում է ոստիկանության կրթահամալիրում՝ որպես դասախոս։

SHAMSHYAN.com-ը գրել էր, որ Երևանում կրակոցներ են արձակել Հայաստանում հայտնի կրթահամալիրներից մեկի դասախոսի տան ուղղությամբ. հայտնաբերվել են կրակված պարկուճներ։

32-ամյա մի կին հայտնել էր, որ ամուսինը, ում հետ ցանկանում է ամուսնալուծվել, զինված եկել է իր տուն, կրակոցներ է արձակում իր տան ուղղությամբ։
Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, այդ կնոջ ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Սուրեն Մ․-ն, Միկոյան փողոցում իր մոտ գտնվող հրազենով երեք կրակոց է արձակել իր կնոջ բնակարանի դռան ուղղությամբ և հեռացել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս