Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանատան կարգավիճակը չի փոխվել, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով դիվանագիտական ներկայացուցչության ենթադրյալ բացման մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները։
Ավելի վաղ սիրիական զինված ընդդիմադիր «Syria TV» հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ մայրաքաղաքում Սիրիայի դեսպանատունը 10 տարվա ընդմիջումից հետո երկուշաբթի կվերսկսի իր աշխատանքը։
Միլլերն ասել է, որ ինքը տեսել է հաղորդումներ, թե իրենք պատրաստվում են բարձրացնել երկրի նոր իշխանությունների դրոշը դեսպանատան վրա, սակայն ընդգծել է, որ դեսպանատան կարգավիճակում «ոչ մի փոփոխություն» չի եղել։
«Ես չգիտեմ, թե որտեղից են այդ հաղորդագրությունները: Մենք չենք վերահսկում այս շենքը, մենք չենք վերահսկում այնտեղ տեղի ունեցող գործունեությունը: Դրոշը բարձրացնելու որոշումը կայացնում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը», – ասել է Միլլերը: