Նախագահականում դատավորներ են երդվել․ ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 16-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի մասնակցությամբ՝ տեղի է ունեցել դատավորների երդմնակալության արարողություն։ Այս մասին ArmLur.am-ին հայտնում են «Դատական իշխանություն»-ից։

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Դաբաղյանը,

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ՝ Գրիգոր Հարությունյանը, Վիրաբ Վարդանյանը,

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Գևորգ Մանուկյանը,

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր՝ Բարսեղ Մուրադյանը,

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր՝ Արթուր Ոսկանյանը։




Լրահոս