Արմավիրի մարզում փեսան դանակահարել է աներոջը․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 53-ամյա տղամարդու:

«Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վաչության և Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Այգեշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 53-ամյա տղամարդուն դանակով հարվածել է փեսան՝ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 16-ին 31-ամյա երիտասարդը ներկայացել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և խոստովանել արարքը:

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս