
Մոսկվան ուշադիր հետևում է Սիրիայում իրավիճակին՝ հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:
«Ռուսաստանի համար կարևոր է, որ Սիրիայի ապագան որոշեն սիրիացիները։ Համոզված ենք, որ բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա ձևավորված մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հույս են հայտնել, որ Սիրիայի նոր իշխանությունը հավատարիմ կմնա իր հայտարարություններին և կկառուցի օրենքի գերակայության և արդարության վրա հիմնված պետություն՝ հաշվի առնելով անցյալի սխալները և սիրիական հասարակության բոլոր խմբերի շահերը։