
Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչը կանցկացվի կամ Իտալիայում կամ Գերմանիայում, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Այս երկրների հավաքականները կհանդիպեն հաջորդ տարվա մարտին մրցաշարի քառորդ եզրափակչում։ Զույգի հաղթողը եզրափակիչն անցկացնելու իրավունք կստանա։
Ազգերի լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 8-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնը Իսպանիայի հավաքականն է։