
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նոյեմբերի 25-26-ը կայցելի Հայաստան: Իհարկե, սա նորմալ է, քանի որ Նիկոլայ Բորդյուժան շատ հաճախ է այցելում մեր երկիր: Բայց ուշագրավ է, որ այցը նախորդում է Սերժ Սարգսյանի` նոյեմբերի 29-30-ը Վրաստան կատարելիք այցին: Համաձայն պաշտոնական լրատվության` Վրաստանում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, նախատեսված է մի շարք ոլորտներում հայ-վրացական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Սարգսյանի այցը մի քիչ էլ «հետախուզական» նպատակներ է հետապնդում: Այն է` վրացական կողմից իմանալ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մոտ կամ հեռավոր ժամկետների մասին, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի սցենարները: