Armenian text to speach

Արփինե Սարգսյանը կադրային ջարդ է սկսել. պաշտոնանկություններ՝ ՆԳՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՓԾ գնդապետ Դավիթ Սարգսյանը և ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Մարտիրոսյանը:

ArmLur.am-ին այս մասին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ նրանք պաշտոններից ազատվել են սեփական դիմումների համաձայն:

ՆԳ նախարարի այլ հրամաններով՝ Վարդան Մաթևոսյանը նշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոնին, իսկ Մարիամ Գևորգյանը, Իրինա Դավթյանը և Տիգրան Մկրտչյանը վերանշանակվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոններին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Աշտարակի ոստիկանապետին անձամբ ազատել է Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը։




Լրահոս