
Մադրիդի «Ռեալը» հետաձգել է թռիչքը դեպի Կատարի մայրաքաղաք Դոհա, հայտնում է AS-ը:
Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակչին մեկնելը հետաձգվել է ինքնաթիռի անսարքության պատճառով: Որոշում է կայացվել փոխել ինքնաթիռը:
Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում «Ռեալը» դեկտեմբերի 18-ին մրցելու է մեքսիկական «Պաչուկայի» հետ: