Վերջին շրջանում մշակութային ոլորտում ամենահայտնի իրադարձությունը թատրոնների շուրջ ստեղծված իրավիճակն է. տնօրեններ են փոխվում, թատրոններ են փակվում, դերասաններ են անգործ մնում:
Վերջին ամիսներին հատկապես արդիական է ,Գոյե թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակը: Թատրոնը փակվեց, աշխատակիցները տեղափոխվեցին Սունդուկյան թատրոն, սակայն առկա աշխատելաոճի տարբերությունը հնարավորություն չի տալիս աշխատել նույն տարածքում:
«Գոյ» թատրոնին նախորդել էր ,Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնե-ի գեղարվեստական ղեկավարի հաստիքի շուրջ առկա իրարանցումը: Մհեր Մկրտչյանը հերթական անգամ չնշանակվեց թատրոնի տնօրեն, եւ նրան փոխարինեց իշխանական հայացքներով հայտնի Տաթեւ Մելքոնյանը:
Դեռեւս երեք տարի առաջ էլ փակվել էր Կամերային երաժշտական թատրոնը:
Այս եւ այլ թեմաների մասին ,Ժողովուրդե օրաթերթը զրուցել է դերասան Լեւս Դավթյանի հետ, ով նախկինում աշխատում էր ,Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնումե:
Զրույցի ընթացքում քննարկվել են ,Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնումե տեղի ունեցած իրադարձությունների, քաղաքական թեմաների մասին չլռելու եւ պաշտոնանկությունների վերաբերյալ հարցեր:
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը՝ համառոտ:
-Լե՛ւս, դեռ փետրվարին սոցցանցի Ձեր էջում հրապարակում կատարեցիք այն մասին, որ Դուք եւ հայտնի ու սիրված եւս մի քանի դերասաններ հեռանում եք ,Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնիցե: Ինչպե՞ս այդ ամենը ստացվեց եւ ինչո՞ւ:
-Սա մեր գործող իշխանությունների կողմից դասական սխեմա էր. ցավեցնել մարդկանց ամենացավոտ կետով՝ իրենց աշխատանքով: Հեռացնում են մարդկանց իրենց ամենակարեւոր գործից: Ժողովրդավար երկիր է: Այդպես են պատժում այն մարդկանց, ովքեր ազատ արտահայտում են իրենց կարծիքը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանին, բնականաբար, շատ անհիմն պատճառաբանությամբ հեռացրին աշխատանքից՝ կրճատելով հաստիքը: Պատճառաբանում էին, որ Մհեր Մկրտչյանը չունի մասնագիտական կրթություն, իսկ Մհերը այն մարդն է, ով մշակույթի ոլորտում ամենաբարձր որակավորում ունեցող համալսարաններից մեկն է ավարտել: Հաջորդիվ արդեն բարոյականության հարց էր այնտեղ մնալը, քանի որ թե՛ ինձ, թե՛ մյուս դերասաններին, որոնց հետ դուրս եկա թատրոնից, աշխատանքի հրավիրել էր Մհեր Մկրտչյանը, եւ միասին էինք ստեղծագործում: Այս թեմայով շատ եմ խոսել, բայց կկրկնեմ, որ մենք այն հույսով ենք, որ վերադառնալու ենք, քանի որ չի կարելի այդպես մտնել մարդու տուն եւ այնպես անել, որ մարդն իր տնից դուրս գա: Ես լիահույս եմ, որ այս ամենը ժամանակի հարց է:
-Իշխանության կողմից մշտապես խոսվում է մշակույթի զարգացման եւ տարածման մասին, սակայն Դուք էլ նշեցիք, որ իրենց բնորոշ վարքագծով մարդկանց հեռացնում են աշխատանքից, փակում թատրոնները, ինչպես ,Գոյե-ի դեպքում է: ինչո՞ւ է, ըստ Ձեզ, լարվածությունը մեծ հենց թատրոնների շուրջ:
-Ամեն ինչ իրենց կողմից շատ համաչափ է եւ ճիշտ է գնում: Այս համատարած լռությունն ու հարմարվելու գործընթացը հանգեցնելու է նրան, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կարծել են՝ եթե այս պահին լռեն ու այս իշխանությունների մասին վատ բան չասեն, չբարձրաձայնեն այն, ինչ տեսնում են, չասեն իրողությունը, ապա իրենք փրկվելու են, եւ իշխանությունն իրենց օրվա հացին չի կպչելու: Բայց չէ, հերթով: Ես նույնիսկ վստահ եմ, որ փակ ժողովներ են եղել, որոշումներ են կայացվել, եւ շուտով բոլոր թատրոնները փակվելու են, բոլոր մշակութային օջախները, որոնք իրենց պետք չեն: Հիմա իրենց ազգային հերոսը հարկ վճարողն է, իրենց մշակույթ պետք չէ: Կմնա երկու-երեք թատրոն, մնացածն էլ պետք չեն: Թող լուռ նստեն բոլորը ու սպասեն, որ հերթը հասնի իրենց թատրոններին, իրենց գործերին, իրենց ընտանիքներին: Թող շարունակեն համատարած լռել:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ,
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ