Բաքուն սպասում է ռուսական ներդրումներին Ղարաբաղի վերականգնման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն ողջունում է ռուսական ներդրումները «Ղարաբաղի վերականգնման» գործում և ուրախ կլինի տեսնել Ռուսաստանի Դաշնությունից ընկերություններ տարածաշրջանում: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով, առաջին ներդրումային ծրագիրն իրականացրել է Թաթարստանը։

«Սա «ԿամԱԶ» սպասարկման կենտրոնն է Ջաբրայիլի (Ջրական) շրջանում, որը բացել ենք Թաթարստանի ղեկավարը և ես… Այսպիսով, մենք սպասում ենք ներդրումների, և մենք ուրախ կլինենք նաև կապալառուների գալուն», – ասել է Ալիևը:

Խոսելով Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերի մասին՝ Ալիևը նշել է․

«ԶԼՄ-ների հաղորդագրությունները քաղաքական շահարկումներ են: Եթե մի փոքր ընդլայնեմ իմ պատասխանը՝ հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ նման տեղեկատվություն է հայտնվում որոշակի մեդիաներում, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա։

Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշայի հռչակագրում» կետ կա, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում։ Դա թե Ադրբեջանի, թե Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել այն դեպքում, եթե այս կամ այն երկիրը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի։ Ուստի հռչակագրի այս կետն, ըստ էության, բացարձակապես ավելորդ է դարձնում այս կամ այն տարածքում մշտական ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»։




Լրահոս