Երևան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է․ վարորդին չի հաջողվել փրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 02:38-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձորից դեպի Արենի ընկած ճանապարահատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ին «KamAZ» (վարորդ՝ Ա. Մ. ծնված 1974 թ․) մակնիշի բեռնատարը կողաշրջվել և ուղղվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։




Լրահոս