Վերին Լարսի ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– նշեց նա։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:




Լրահոս