ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞ր երկու կետերը չեն համաձայնեցնում Երևանն ու Բաքուն․ խաղաղության պայմանագիրը՝ մշուշոտ փուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ն արդեն համաձայնեցված են, իսկ երկու կետերի շուրջ կողմերը այդպես էլ համաձայնության չեն գալիս։

Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկն իրար դեմ միջազգային հայցեր չներկայացնելն է, իսկ մյուսը՝ սահմանին օտարերկրյա սահմանապահներ չտեղակայելը։

Ալիևը ռուսական ՌԻԱ Նովոստիին տված իր հարցազրույցում հայտարարել է․ «Կազանում Փաշինյանի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ զգացի, որ որ Հայաստանը կարող է ընդունել այդ 2 կետը՝ այսինքն մեր պայմանները: Կետերից մեկն իրար դեմ միջազգային հայցեր չներկայացնելն է, իսկ մյուսը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելը։ Պետք է համաձայնեցնել վնասի փոխհատուցման փոխադարձ հայցերից և սահմանին օտարերկրյա ուժերի տեղակայման մասին հրաժարվելու հարցերը»։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ստորագրել համաձայնեցված հոդվածները, սակայն Բաքուն մերժել էր Փաշինյանի այս առաջարկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս