Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների ազգային ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունի:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Թադե Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ հանդես են եկել կանանց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: 2000-2015 թվականներին Մարտիրոսյանը եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզչի օգնականը: 2015 թվականից նա գլխավորում է «Գլենդել» աղջիկների թիմը: 2018 թվականին նրա գլխավորած թիմը դարձել է Խաղաղօվկիանոսյան լիգայի չեմպիոն, իսկ ինքը ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ: 2024 թվականի ամռանը Թադե Մարտիրոսյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականը մասնակցել է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
Մարտիրոսյանի գլխավորությամբ Մ16 կանանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կանցկացվի հուլիսի 8-13-ը Կոսովոյում: