Հովիկ Աղազարյանի հեռախոսը դեռ չեն վերադարձրել, իրավապահների մոտ է:
Դեռ նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Աղազարյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե` հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված վարույթով: Խոսքը ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հայտարարության մասին է, թե ինչ-որ մարդիկ դիմել են իրեն Հովիկ Աղազարյանի որդու հարցով:
Ժամեր շարունակ հարցաքննությունից հետո Հովիկ Աղազարյանի հեռախոսն իրավապահներն առգրավել էին՝ այնտեղ առկա տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով:
Պատգամավորի հեռախոսում առկա ողջ տեղեկությունը, անձնականն ավելի ուշ հայտնվել էր նախ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ վարչության, իսկ հետո ՔՊ-ական պատգամավորների սեղաններին:
ArmLur.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հաստատեց, որ մոտ մեկ ամիս առաջ առգրավված իր հեռախոսը դեռ իրավապահների մոտ է, չեն վերադարձրել իրեն:
Այսօր ավելի վաղ նա հայտարարել էր նաեւ, որ հաջողվել է վերականգնել ֆեյսբուքյան նախկին էջը։
«Այս կապակցությաբ հայտարարում եմ, որ նկատել եմ կոպիտ միջամտություն, մասնավորապես, անձնական նամակագրություններից որոշ հատվածների թիրախային հեռացում։
Ես կփորձեմ իմ էջում նախկինում հրապարակված երեք պատմվածքներ, որոնք մաս են կազմում «Երկրի իրական կողմը» գրքի, վերծանել և վերջ։
Որևէ այլ միջամտություն իմ կողմից չի լինելու»,-գրել էր Աղազարյանը։
Քրիստինա Մուշեղյան