
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի հարցեր։
Էրդողանն ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության կարևորությունը և գոհունակություն հայտնել այս երկրում Ֆրանսիայի դեսպանատան աշխատանքի վերսկսման կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։