Իտալական մաֆիայի պարագլուխն այս անգամ բանտ կնստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի ոստիկանությունը երկրորդ անգամ է ձերբակալել իտալական մաֆիայի պարագլուխներից մեկին, որը մարտին շահել էր դատական գործը` Իտալիային իրեն հանձնելու դեմ, և մնացել մեծ Բրիտանիայում:

Դոմենիկո Ռանկադոռեն կալանքի էր ենթարկվել բիտանական մայրաքաղաքի արվարձանում գտնվող իր տանը` Իտալիայից ստացված նոր հրահանգի հիման վրա:

Ըստ այդ փաստաթղթի՝ Ռանկադոռեն պետք է 7 տարվա ազատազրկման ենթարկվի Սիցիլիայում. տեղեկացնում է BBC-ն:

Իտալացին ուրիշի անվան տակ Լոնդոնում բնակվում է արդեն 20 տարի: 1999-ին Սիցիլիայում նրան հեռակա կարգով դատապարտել են մաֆիայի հետ կապերի համար:

Մարտին Ռանկադոռեն, որին Իտալիայի իրաապահ մարմինները հետախուզում են 1994-ից, շահել էր էքստադիցիայի դեմ դատը այն պատճառաբանությամբ, որ չափից դուրս լցված իտալական բանտերում կարող են խախտվել նրա իրավունքները:

Դատախազությունը մտադիր էր վիճարկել այս որոշումը, սակայն չէր հասցրել ժամանակին նախապատրաստել վիճարկման հայցը:




Լրահոս