Խորհրդականի ձերբակալությունից հետո Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին արձակուրդ է ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդականի ձերբակալությունից հետո Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին արձակուրդ է ուղարկել:

Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ՝ դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Սերգեյ Մովսիսյանի խորհրդականը թմրամիջոց պահելու կասկածով ձերբակալվել է։ Մարզպետի օգնական-խորհրդականի գործով 1 անձի ներկայացվել է մեղադրանք, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Աղմկահարույց ձերբակալություններից 2 օր անց Նիկոլ Փաշինյանը 6 օրով արձակուրդ է ուղարկել մարզպետին, որպեսզի որոշի նրա ճակատագիրը:

Չի բացառվում, որ առաջիկայում մի sms էլ Փաշինյանից Արագածոտնի մարզպետը ստանա ու հետ չվերադառնա արձակուրդից։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս