
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի շրջանակներում արտագնա խաղում մրցեց Ղազախստանի հետ:
Ալմաթի քաղաքում կայացած խաղի մեկնարկում Հայաստանի ֆուտզալի ազգային թիմն առաջինը բացեց հանդիպման հաշիվը, սակայն չպահպանեց հաղթական հաշիվը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 4:4 հաշվով:
Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմում գոլերը խփեցին Ռաֆիկ Մելիքյանը, Միհրան Դերմեջյանը (դուբլ), Արսեն Պետրոսով:
Ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտզալի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն 2025 թվականի փետրվարի 1-ին` մրցելով Ալբանիայի դեմ: Այդ խաղը կկայանա Երևանում: