Ճապոնիան պատրաստ է ոչնչացնել Հարավային Կորեայի հրթիռները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան հրամայել է ազգային ինքնապաշտպանական ուժերին` երկրի տարածքին սպառնալիքի դեպքում ոչնչացնել Հյուսիսային Կորեայի հրթիռները:

Կորեայի թերակղզում վերջին շաբաթների ընթացքում իրադրությունը նկատելիորեն սրվել է: Դա կապված է ԿԺԴՀ կողմից հրետանային զարկերի, ինչպես նաև Ճապոնական ծովի ուղղությմբ երկու բալիստիկ հրթիռների արձակման հետ, որոնց թռիչքի երկարությունը հասնում է մինչև 900 կմ:

Ընդանուր առմամբ, այս տարվա փետրվար-մարտ ամիսներին  Հյուսիսային Կորեան արձակել է 90 տարբեր տեսակի հրթիռներ:

Ավելի վաղ Հարավային Կորեան կոչ է արել ԿԺԴՀ-ին դադարեցնել սադրանքները Սեուլի նկատմամբ:

Ինչպես հայտարարել է ՀարավայինԿորեայի ԱԳՆ ներկայացուցիչը, նման սադրանքներն ուժգնացնում են լարվածությունը Կորեական թերակղզում:

Նա ընդգծել է, որ Սեուլը ուշադիր հետևում է Փխենյանի գործողություններին` «ԱՄՆ-ի և այլ երկրների հետ սերտ համագործակցելով»:




Լրահոս