
Սերգիև Պոսադում գտնվող Սուրբ Երրորդություն մայրավանքի զանգակատանը հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սուրբ Երրորդություն մայրավանքի զանգակատանը հրդեհ է բռնկվել, այրվում է զանգակատան տանիքը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
«Սուրբ Երրորդություն մայրավանքում հրդեհվել է երկրորդ հարկի տանիքը։ Հրդեհը՝ 10քմ. մետր, 25 մասնագետների և ՌԴ ԱԻՆ հինգ միավոր տեխնիկայի օգնությամբ տեղայնացվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։