
Դեկտեմբերի 18-ին, ժամը 15:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Քարինջ գյուղի Մկրտումյան փողոցում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկներ:
Պարզվել է, որ Մկրտումյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։29-ին, մարվել՝ 19։05-ին։ Այրվել է մոտ 8 տոննա անասնակեր։