«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վարդան Հովհաննիսյանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Երեւան քաղաքի թիվ 1 տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետի պաշտոնը եւ ,Հանրային ծառայության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իրավադրույթների ուժով հանդիսացել է հանրային ծառայող, հետեւաբար՝ պաշտոնատար անձ, եւ ի պաշտոնե լիազորված է եղել կազմակերպել քաղաքացիների զիվորական հաշվառման եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի գործընթացի իրականացման աշխատանքները: Վարդան Հովհաննիսյանը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Արտուշ Սարգսյանի օժանդակությամբ զորակոչիկներ Վլադ Թադեւոսյանի, Գեղամ Գալստյանի եւ Հարություն Ենգիբարյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ բժշկական հաստատությունների եւ կենտրոնական բժշկական հանձնաժողովի չպարզված անդամների միջոցով զորակոչիկների համար ցանկալի բժշկական ախտորոշումներ ստանալու եւ դրանց հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու եւ պահեստազորում հաշվառելու հիմքեր ստեղծելուն նպաստելու համար տարբեր անձանցից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով կաշառքներ:
Արտուշ Գարուշի Սարգսյանը խորհուրդներ, ցուցմունքներ եւ տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաեւ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է զորակոչիկներ Վլադ Թադեւոսյանի, Գեղամ Գալստյանի եւ Հարություն Ենգիբարյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ բժշկական հաստատությունների եւ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով զորակոչիկների համար ցանկալի բժշկական ախտորոշումներ ստանալու եւ դրանց հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու եւ պահեստազորում հաշվառելու հիմքեր ստեղծելուն նպաստելու համար, Արթուր Թադեւոսյանի, Գեղամ Գալստյանի եւ Կարապետ Ենգիբարյանի կողմից պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Երեւան քաղաքի թիվ 1 տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանին կաշառք տալուն եւ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափելու փորձ կատարելուն, ինչպես նաեւ տարկետում ստանալուն:
Գեղամ Գալստյանը, հանդիսանալով ըմբշամարտիկ եւ նախկինում սպորտի բնագավառում ունենալով նվաճումներ, երկու անգամ երեք տարի ժամկետով ստացել է տարկետումներ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից եւ ցանկանալով կաշառքի դիմաց ազատվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից՝ դիմել է իր մտերիմ Լաերտ Դավթյանին եւ վերջինիս միջոցով 2024 թվականի մայիսի 11-ին ծանոթացել է Արտուշ Սարգսյանի հետ: Արտուշ Սարգսյանը, տեղեկանալով, որ Գեղամ Գալստյանը ցանկանում է կաշառքի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, խոստացել է օժանդակել վերջինիս եւ հայտնել, որ դրա համար պաշտոնատար անձին պետք է տալ կաշառք, ինչին Գեղամ Գալստյանը համաձայնել է։ Դրանից հետո՝ 2024 թվականի մայիսի 11-ին, Արտաշատ քաղաքում հանդիպելով Գեղամ Գալստյանին, Արտուշ Սարգսյանը պահանջել է վերջինիս վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերը, դրանք իրավասու պաշտոնատար անձանց ներկայացնելու նպատակով…