ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահական ոլորտն այն ոլորտներից է, որը մշտապես քննարկումների կենտրոնում է։ ,Ժողովուրդե օրաթերթը մշտապես ահազանգեր է ստանում մարզերի բնակիչներից, որ բժիշկներ չկան, իսկ եղածներն էլ՝ մասամբ են տիրապետում իրենց մասնագիտությանը եւ այդպիսով էլ առաջանում են շատ անհարմարություներ։

 

,Ժողովուրդե օրաթերթը փորձեց հասկանալ՝ ինչ է կատարվում այս ոլորտում եւ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ ՀՀ-ում բժիշկների թվաքանակի մասին։

Այսպիսով, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, ՀՀ-ում բժիշկների թվաքանակը կազմում է 13 943։ Եթե համեմատենք Երեւանում եւ մարզերում բժիշկների թվաքանակը, ապա բժիշկների մեծ մասը՝ թվով 10 096-ը, Երեւանում են։

Արագածոտնի մարզում բժիշկների թվաքանակը 271-ն է, Արարատի մարզում՝ 458-ը, Արմավիրի մարզում՝ 410-ը, Գեղարքունիքի մարզում՝ 355-ը, Լոռու մարզում՝ 541-ը, Կոտայքի մարզում՝ 633-ը, Շիրակի մարզում՝ 587-ը, Սյունիքի մարզում՝ 247-ը, Վայոց ձորի մարզում՝ 93-ը, Տավուշի մարզում՝ 252-ը։

Անդրադառնանք նաեւ, թե որքան է կազմում միջին բուժանձնակազմի թվաքանակը Երեւանում եւ մարզերում։

Այստեղ եւս առաջատարը մայրաքաղաք Երեւանն է՝ 8 638 հոգով, երկրորդ տեղում Շիրակի մարզն է, որտեղ բուժանձնակազմի թվաքանակը կազմում է 1 187 մարդ, երրորդ տեղում Լոռու մարզն է, որտեղ բուժանձնակազմի թվաքանակը կազմում է 994 մարդ, իսկ բուժանձնակազմի ամենաքիչ թվաքանակը Վայոց ձորի մարզում է, որը հասնում է 188-ի։

Առավել հետաքրքիր է, թե որքան հիվանդանոցային մահճակալներ կան։

Այսպիսով՝ ՀՀ-ում ընդհանուր հիվանդանոցային մահճակալների քանակը 12 480 հատ է, որից 8 295-ը մայրաքաղաք Երեւանում է, 180 հատը՝ Արագածոտնի մարզում, 480-ը՝ Արարատի մարզում, 377-ը՝ Արմավիրի մարզում, 730-ը՝ Գեղարքոինիքի մարզում, 466 մահճակալ՝ Լոռու մարզում, 498՝ Կոտայքի մարզում, 751՝ Շիրակի մարզում, 402՝ Սյունիքի մարզում, 85 մահճակալ՝ Վայոց ձորի մարզում, 216 մահճակալ՝ Տավուշի մարզում։

«Ժողովուրդ» օրաթերթը կից ներկայացնում է նաեւ առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող հաստատությունների (բացառությամբ բուժական մանկաբարձական կետերի, մասնավոր բուժական եւ ստոմատոլոգիական կաբինետների) քանակը՝ ըստ մայրաքաղաք Երեւանի եւ ՀՀ մարզերի։

Այսպիսով՝ մայրաքաղաք Երեւանում առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող հաստատությունների քանակը կազմում է 118-ը, Արագածոտնի մարզում՝ 24-ը, Արարատի մարզում՝ 59-ը, Արմավիրի մարզում՝ 59-ը, Գեղարքունիքի մարզում՝ 39-ը, Լոռու մարզում՝ 39-ը, Կոտայքի մարզում՝ 45-ը, Շիրակի մարզում՝ 32-ը, Սյունիքի մարզում՝ 16-ը, Վայոց ձորի մարզում՝ 8-ը, իսկ Տավուշի մարզում՝ 27-ը։

Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ տվյալները 2023 թվականի են։

Համեմատելով 2020 թվականի հետ, ակնհայտ երեւում է, որ 2023 թվականին թե՛ բժիշկների թվաքանակը, թե՛ միջին բուժանձնակազմի թվաքանակը, թե՛ հիվանդանոցային մահճակալների թվաքանակը ավելի շատ են եղել։ Միգուցե այդ հանգամանքը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի եւ պատերազմի հետ:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ՔԻՉ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՎԵԼ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարց ենք ուղղել՝ 2024թ. նոյեմբերի 25-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում քանի՞ ուսուցիչ է կամավոր ատեստացիային հաջող մասնակցելու արդյունքում աշխատավարձի հավելում ստանում, nրանց քանի՞ տոկոսն է աշխատավարձի որքա՞ն տոկոսի հավելում ստանում։ Մարզպետարանից պատասխանել են. ,Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 183 մանկավարժ անցել է կամավոր ատեստավորում, որոնց դրույքաչափը գործողից դարձել է 200.000 հազար դրամ: 127 մանկավարժ, ըստ հավաքագրած տոկոսի, ստանում են նաեւ հավելավճարներ՝ 30-50%-ի չափովե: Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 1575 ուսուցիչ, նրանց քիչ մասն է ատեստավորվել, աշխատավարձի հավելավճար ունեցել։

 

ԲՈՒԺԿԵՏԻ ՏԱՆԻՔԸ ՉՆՈՐՈԳԵՑԻՆ

2020 թվականի օգոստոսից սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղի բուժկետի տանիքի կեսը ուժգին քամուց պոկված է, անձրեւները, ձյունը լցվում են շենքից ներս՝ հակասանիտարական վատ վիճակ ստեղծելով բուժկետում։ Բուժկետը գործում է Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ։ Անցած 4 տարում բազմաթիվ անգամ դիմել եմ Տավուշի մարզպետարան՝ հարցնելով, թե երբ են նորոգելու բուժկետի շենքի տանիքը։ Այս տարվա հուլիսին ուղարկած հարցմանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը  պատասխանել է. ,Նոյեմբերյան համայնքի ,Կոթիի ԳԲԱե ՊՈԱԿ-ի ենթակայության Բարեկամավանի բուժկետի շենքի վերանորոգման եւ վերակառուցման համար կադաստրի վկայական ստանալու գործընթացը ավարտական փուլում է (որից հետո կսկսվի վերանորոգում-վերակառուցումը)։ Բուժակ-մանկաբարձական կետը տեղափոխված է Բարեկամավանի նախկին գյուղապետարանի վերանորոգված տարածք եւ իր գործունեությունը ժամանակավորապես ծավալում է այնտեղե։ Հայկ Ղալումյանը 2021թ. ապրիլի 8-ից Տավուշի մարզպետն է, անցած 3 տարում ինչո՞ւ չի իմացել, որ իր ենթակայությամբ գործող Բարեկամավանի բուժկետը կադաստրի վկայական չունի, որ վկայական հանեն։ 2005թ.-ին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, ,Վորլդ վիժնե եւ ,Ապավեն համայնքներինե կազմակերպությունները վերանորոգել, կահավորել են Բարեկամավանի բուժկետի շենքը, առանց կադաստրի վկայակականի ո՞ւմ պատկանող շենքն են նորոգել, կահավորել այդ կազմակերպությունները։ Նոյեմբերի 25-ին Բարեկամավանի բուժկետի մասին նոր հարցում ենք ուղարկել Տավուշի մարզպետին, բուժկետի նորոգման մասին բոլորովին այլ պատասխան են տվել. ,Բարեկամավանի բուժակա-մանկաբարձական կետը ներկայումս գործում է նախկին գյուղապետարանի ծրագրով վերանորոգված եւ կահավորված սենյակում: ԲՄԿ-ի նախկին շենքի կադաստրում գրանցման, վերանորոգման եւ դրա հետ կապված հարցերով առաջարկում ենք դիմել Նոյեմբերյանի համայնքապետարանե:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս