ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉ ԳՈՒՅՆԵՐՈՎ ԶԱՐԴԱՐԵԼ ՏՈՆԱԾԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորը մոտենում է, իսկ դա նշանակում է, որ շուրջբոլորը տոնական մթնոլորտ է ստեղծվելու։

 

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե երբ պետք է զարդարել տոնածառն ու ինչ գույներով։

Այսպիսով՝ տոնածառը զարդարելու լավագույն ժամանակը կախված է անձնական նախասիրություններից եւ ավանդույթներից։ Օրինակ՝ շատերը նախընտրում են տոնածառը զարդարել դեկտեմբերի սկզբին եւ այդպիսով էլ ստեղծել ամանորյա տրամադրություն։

Ավանդական մոտեցմամբ՝ տոնածառը զարդարվում է նաեւ Ամանորին նախորդող շաբաթը՝ մոտավորապես 20-25-ի ընթացքում։

Հայկական ավանդույթների համաձայն՝ հաճախ տոնածառը զարդարվում է դեկտեմբերի վերջին։

Հայաստանում տոնածառ զարդարելու ավանդույթները հիմնականում կապված են Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների հետ։

Տոնածառ զարդարելն ունի նաեւ ավանդական մոտեցում։

Հայկական տներում զարդարանքները հաճախ ունեն ազգային եւ ընտանեկան նշանակություն։

Օրինակ՝ տոնածառի վրա կախում են չամիչ, չրեր կամ մրգեր, որոնք խորհրդանշում են առատություն եւ բարգավաճում։ Թղթյա եւ ձեռագործ զարդեր պատրաստելը եւս ավանդական է՝ հատկապես ընտանիքի երեխաների մասնակցությամբ։

Հայկական մշակույթում տոնածառը հաճախ խորհրդանշում է նոր կյանք, հույս եւ առատություն։

Տոնածառ զարդարելու արարողությունը հաճախ վերածվում է ընտանեկան տոնի, որտեղ բոլորը հավաքվում են միասին։ Այդ ընթացքում ընտանիքները նաեւ սկսում են պատրաստել ավանդական ամանորյա ուտեստներ՝ գաթա, տոլմա եւ փախլավա։

Իսկ ի՞նչ գույներով զարդարել տոնածառը։

Այս հարցը շատերին է մտատանջում, սակայն առաջին հերթին պետք է հասկանալ, որ ամեն բան կախված է անձնական նախընտրություններից։

Ինչպես արդեն հայտնի է, 2025 թվականը չինական օրացույցով համարվում է փայտե օձի տարի եւ ըստ ֆենշույի ու տարվա խորհրդանիշի՝ տոնածառի զարդարման գույներն ու ոճը կարող են ընտրել խորհրդանշական նշանակություն ունեցող գույներով։

Օրինակ սպիտակ տոնածառը կարելի է զարդարել կանաչ խաղալիքներով, քանի որ այն խորհրդանշում է բարգավաճում, աճ, բնականություն եւ նոր սկիզբ։

Փայտի տարրի հետ կապված՝ շագանակագույնը խորհրդանշում է կայունություն եւ վստահություն։ Տարվա խորհրդանիշին համապատասխանող զարդերից կարելի է օգտագործել նաեւ փայտյա զարդերը, որը նաեւ օրիգինալ կլինի։ Կարելի է օգտագործել ոսկեգույն կամ դեղին զարդարանքներ, որոնք կբերեն առատություն, հաջողություն եւ լուսավորություն։

Անզուգական եւ մշտապես արդի կարմիր գույնը ասոցացվում է տոնական, կրակոտ էներգիայի, երջանկության եւ հաջողության հետ։ Այս գույնի զարդարանքներով կարելի է ընդգծել տոնականությունը։

Այս գույները ոչ միայն համահունչ են 2025-ի խորհրդանիշներին, այլեւ ստեղծում են ներդաշնակ, տոնական եւ հիանալի մթնոլորտ տանը։

2025-ը համարվում է փոփոխությունների, ներդաշնակության եւ ներքին ուժերի տարին։

Տոնածառի ճիշտ գույները կօգնեն ներգրավել դրական էներգիա եւ ամրապնդել ձեր մտադրությունները նոր տարում։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 




Լրահոս