Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 05:57-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի բեռնատարը (վարորդ` Հ. Մ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և ընկել Արփա գետի ափամերձ հատված․ գազատար խողովակից առկա է արտահոսք։
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը։ Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, սահմանազատել տարածքը և հեռացրել գազի խողովակը։ Բեռնատարը ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։