
Երևանի ավագանին հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 24-ին, այս տարվա վերջին նիստը կհրավիրի։
Նիստի օրակարգում 18 հարց է ընդգրկված։
Ավագանին տարեվերջյան նիստում կհաստատի Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը։
Ըստ նախագծի՝ Երևանի 2025 թվականի բյուջեն կազմելու է՝
- եկամուտների գծով՝ 159,399,554.2 հազ. դրամ,
- ծախսերի գծով՝ 159,487,359.7 հազ. դրամ,
- դեֆիցիտը (պակասուրդը) 87,805.5 հազ. դրամ։
Քրիստինա Մուշեղյան