![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/photo_2024-12-19_11-04-35.jpg)
Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ: Այդ մասին որոշումը Կառավարության՝ դեկտեմբերի 19-ի նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհավորեց նրան:
Դավիթ Առուշանյանը շնորհալալություն հայտնեց վստահության համար, ապա հավելեց. «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ, որ մեր բոլորի ջանքերով և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու ենք»:
Ավելի վաղ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Շիրակի մարզպետի պաշտոնում կառաջադրվի Դավիթ Առուշանյանի թեկնածությունը:
Հիշեցնենք՝ Դավիթ Առուշանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը: