ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նուբարաշենի բանտում դատապարտյալը աշխարհի ռեկորդ է սահմանել․ բացառիկ տեսանյութ՝ բանտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը հերթական անգամ դարձել է աշխարհի ռեկորդակիր:

Դեկտեմբերի 18-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել էր հերթական ռեկորդի գրանցումը՝ հիմնարկի ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանի մասնակցությամբ։

Միրզոյանը 16կգ կշռաքարը ուսագոտուց վեր հրելով 2000 անգամ, 1 ժամ 18 րոպեում սահմանել է աշխարհի ռեկորդ, գերազանցելով ազգությամբ ռուս Պավել Ռասլիկովի (1535 անգամ) արդյունքը։

Միջոցառմանը ներկա են եղել հիմնարկի վարչակազմի նեկայացուցիչներ, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սպորտի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը։

Նշենք, որ Թաթուլ Միրզոյանը մինչ այս պահը գրանցել էր ռեկորդներ, ընդհանուր առմամբ 11, որից 3-ը համաշխարհային։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս