
Հայաստանի երկու ներկայացուցիչ մասնակցել է Բուդապեշտում կայացած լողի աշխարհի առաջնությանը:
Վարսենիկ Մանուչարյանը մրցել է 100մ բաթերֆլայ և 50մ ազատ ոճում, իսկ Աշոտ Չախոյանը՝ 50մ և 100մ բրաս լողաոճերում։
Մանուչարյանը ցույց է տվել համապատասխանաբար 1,00.51 և 26,26 արդյունք և երկու դեպքում էլ գրանցել է Հայաստանի ռեկորդ, հաղորդում է ՀԱՕԿ-ը։
Չախոյանը 100 մետրում գրանցել է 1,02.57, իսկ 50 մետրում՝ 28,29 արդյունք։ 50 մետրում նա սխալի պատճառով որակազրկվել է:
Լավագույն ցուցանիշը Վարսենիկի զբաղեցրած 30-րդ տեղն է 100 մետրում ՝ 60 մրցակիցների պայքարում: